Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակվածների միայն 14-ի մոտ կա թոքաբորբ և նրանցից վեցն ունեն ինտեսիվ թերապիայի կարիք. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի 190 հաստատված դեպքով մեծ մասի առողջական վիճակը բավարար է և լուրջ առողջական խնդիրներ չունեն: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակը:

«Նրանցից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, և նրանցից վեցն ունեն ինտեսիվ թերապիայի կարիք և գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն ինկուբացված չեն, այսինքն՝ թոքերի արհեստական շնչառություն չի արվում: Այդ վեց քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է կայուն, ծանր չէ, սակայն պահանջում է մշտական հսկողություն, ինչն իրականցվում»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ինչպես արդեն հայտնի է հիվանդությունը հիմնականում բարդանում է կողքից խրոնիկական հիվանդություն ունեցող, տարիքով անձանց մոտ և այդ վեց քաղաքացիների մոտ կան հարակից ուղեկցվող հիվանդություններ, և դրա համար ինտեսիվ թերապիայի կարիք կա:

«Մյուս թոքաբորբ ունեցող քաղաքացիները ստանում են սիմպտոմատիկ բուժում, իսկ մյուս քաղաքացիները, որպես այդպիսին՝ հատուկ բաժում չեն ստանում, միայն ջերմիջեցնողներ և գտնվում են բժշկական հսկողության տակ»,-ասաց նա:

Թորոսյանը հայտնեց, որ շուտով կլրանա բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը և թեստեր անելուց հետո, նրանց, հավանաբար, կուղեկցենք բնակավայրեր՝ առօրյա կյանքի, ինչպես նաև կլրանա որոշ քաղաքացիների բուժման 14 օրը և նրանց ևս կթեստավորվեն, և հույս հայտնեց, որ վիրուսը վերացած կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս