Հանրագումարով հաստատված կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ երկրում հաստատված կորոնավիրուսի դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ․
«Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։
Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել՝ ընդհանուր հաստատված դեպքերի թիվը կազմելով 190։