
Տոկիոյի ՕԽ-ի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար

Տոկիայի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները սկսել է խաղերի կայացման այլընտրանքային սցենարներ մտածել: Այս մասին գրում է Reuters-ը:
Կազմակերպիչներն արդեն իսկ սկսել է հնարավոր այլ տարբերակներ մտածել խաղերի անցկացնամ վերաբերյալ, քանի որ մի քանի Ազգային օլիմպիական կոմիտեներ հանդես էին եկել խնդրանքով` հետաձգել Տոկիոյի խաղերը: Ըստ աղբյուրի, քննարկվում է տարբերակ խաղերը մեկ ամսով կամ 45 օրով հետաձգել:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում էսակուրայի ծաղիկ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):