 
                        Իբրահիմովիչը կարող է կարիերան ավարտել մրցաշրջանի ավարտին
 
                                    Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան ավարտել մրցաշրջանի ավարտին: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը:
38-ամյա Իբրահիմովիչը «Միլանի» հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր, որը վերջանում է հունիսին: Իտլական ակումբի կազմում կազմում շվեդն անցկացրել է 10 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:
Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դարձել 62 գոլի հեղինակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        