
Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք. Թոմաս Բախ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմա Բախի կարծիքով Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի հազարավոր մարզիչների երազանքները:
«Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք: Նման որոշում ընդունելը արդարացի չէր լինի: Խաղերի կազմակերպումը հսկայական ջանքեր, միջոցներ և ներդրում է պահանջում»,- Բախի խոսքերը փոխանցում է գերմանական Südwestrundfunk ռադիոն:
Ավելի վաղ, մի քանի Ազգային օլիմիական կոմիտեներ խնդրել էին ՄՕԿ-ի հետաձգել խաղերը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում էսակուրայի ծաղիկ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):