Redmi K30 Pro-ն կստանա երկու շարժական տեսախցիկ
Մի քանի ոսպնյակներ կաջակցեն օպտիկական կայունացմանը:
Հայտնի ինսայդեր Մուկուլ Շարման անսովոր տեսանյութ է տեղադրել, որում համառոտ ցուցադրվում է, ենթադրաբար, շարժական խցիկի մեխանիզմ ունեցող Redmi K30 Pro սմարթֆոնը: Համապատասխան գրառումը հայտնվել է Շարմայի թվիթերյան էջում:
Արդեն հայտնի է, որ Redmi K30 Pro-ի հիմնական առավելությունները կլինեն տեսախցիկը և պրոցեսորը: Հիմնական մոդուլն ունի Sony IMX686 սենսոր, 64 մեգապիքսել լուծույթով: Մյուս երեք տեսախցիկների վերաբերյալ մանրամասները դեռ հայտնի չեն:
Ըստ ինսայդերի, հնարավոր է, որ սմարթֆոնում լինի երկու շարժական տեսախցիկ։
Այսինքն, սարքը կաջակցի երկակի օպտիկական կայունացմանը (OIS): Ճիշտ է, ամբողջովին պարզ չէ, թե որ տեսախցիկն օգտագործելու է OIS-ը, բացի հիմնականից:
It would be interesting to see the cameras move like this.#Xiaomi #redmi #redmik30 #redmik30Pro #KINO pic.twitter.com/x6zWOp5WiU
— Mukul Sharma (@stufflistings) March 20, 2020
Բացի այդ, նոր մանրամասներ կան սմարթֆոնի գնի վերաբերյալ: Սարքի վաճառքի գովազդը արդեն հայտնվել է չինական մանրածախ վաճառողներից մեկի կայքում, ըստ որի՝ այն արժե 3299 յուան:
Redmi K30 Pro-ի թողարկվելուց առաջ հայտնի դարձավ, որ սարքը կստանա ֆլագմենային Snapdragon 865 պրոցեսոր, 6.6 դյույմանոց էկրան, RAM LPDDR5 և մինչև 256 ԳԲ ներքին պահուստ: Սարքի հիմնական տեսախցիկը կստանա 64 մեգապիքսել լուծույթ: Սմարթֆոնը կունենա նաև 4700 mAh մարտկոց՝ 33 վտ-ով արագ լիցքավորելու համար: Սմարթֆոնի թողարկումը սպասվում է մարտի 24-ին:
Սիրարփի Աղաբաբյան