Բաժիններ՝

Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ափիոնի նմանվող զանգվածներ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցների և Արաբկիրի քրեական հետախույզների հետ, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։

Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերեցին և կասկածանքով Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 43-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով ափիոնի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031