Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվող անձանց
Մարտի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շիրազի փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Կիմ Գ․-ն, որը 2019թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գողություն) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, համագործակցելով ոստիկանության վետերաների խորհրդի հետ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին, ժամը 22.30-ին, Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Տարոն Պ․-ին, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (խուլիգանական դրդումներով դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները մարտի 20-ին, ժամը 13.00-ին, Երևան քաղաքի Գոգոլի փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Ֆրունզե Բ․-ին, որը 2019թ. օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: