Բաժիններ՝

«Բարսելոնան» պատրաստ է ամռանը վաճառել Ռակիտիչին

«Բարսելոնան» պատրաստ է այս մրցաշրջանի ավարտին վաճառել կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, հայտնում է Goal.com-ը:

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները նախատեսում են մոտ 20 միլիոն եվրո շահույթ ստանալ խորվաթի վաճառքից:

Ռակիտիչն այլևս չի համարվում հիմնական կազմի մշտական ֆուտբոլիստ: Նրա պայմանագիրը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին, ուստի «Բարսելոնան» պատրաստ է այլ ակումբների առաջարկներին մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ կիսապաշտպանը մտադիր է վերադառնալ «Սևիլիա»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս