Բաժիններ՝

Մարիխուանա է հայտնաբերվել

Մարտի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Շենգավիթի ոստիկանները Ներքին Շենգավիթի տներից մեկի զննությամբ հայտնաբերել են տարաների մեջ լցված մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգվածներ՝ ընդհանուր  1 կիլոգրամ 800 գրամից ավելի քաշով։

34-ամյա տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031