
Ռակիտիչն ամռանը կարող է միանալ նախկին ակումբին

Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ իր նախկին ակումբում:
Այս մասին գրում է Marca-ն: Ռակիտիչն ուզում է վերադառանալ «Սևիլիա», որտեղից էր տեղափոխվել Կատալոնիա: «Բարսելոնա»-ն չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել խորվաթ ֆուտբոլիստին:
Իվան Ռակիտիչ «Բարսելոնա»-ն տեղափոխվեց 2014 թվականին, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 190 հանդիպման: Ռակիտիչն Խորվաթիայի հավաքականին կազմում դարձել է նաև աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: