Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը: Այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է, ոլորտը համակարգողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Խորհրդի կազմում են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Մակունցը, Շաքե Իսայանը, Անի Սամսոնյանը:

Խորհրդի կազմում ընդգրկվել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից Անի Հովհաննիսյանը և «Հայկական հոգեբուժական ասոցիացիա» ՀԿ-ից Մարիետտա Խուրշուդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս