
«Այս օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի». Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով մեկուսացված անձանց թիվը կհասնի 600-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի: Հնարավոր է, որ ևս մի քանի հարյուրը մեկուսացվեն, դրանից հետո կկիրառվի միայն ինքնամեկուսացման սկզբունքը»,- ասաց Թորոսյանը: