Բաժիններ՝

Կապի օպերատորների սպասարկման կենտրոններում սահմանափակումներ են մտցվել. Հակոբ Արշակյան

Հայաստանի Հանրապետությունում կապի օպերատորների սպասարկման կենտրոնների հետ կապված կան որոշակի սահմանափակումներ՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Կապի օպերատորների սպասարկման կենտրոններում սահմանափակումներ են մտցվել, քանի որ սպասարկման ոլորտներում մեր բնակչությունը հիմնականում ծառայությունները ստանում է առկա փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության տեսքով։ Այնուամենայնիվ, կենտրոնական որոշ հատվածներում գործում են սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակված է թե աշխատակիցների, թե բնակչության շրջանում կորոնավիրուսի տարածման չնպաստելու հանգամանքով»,- նշեց Արշակյանը։

Նախարարը քաղաքացիներին կոչ արեց օգտվել առցանց ծառայություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031