
«Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դե ինչ սիրելի լրագրողներ, քանի որ ինչպես բխում է արտակարգ դրության որոշումից ամենավտանգավորը կորոնավիրուսի տարածման համար հենց դուք եք, ուրեմն ամենախիստ պատասխանատվությունն էլ ձեզ համար է՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է ՝
Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 500- 800 հազար դրամի չափով:
Ընդ որում, ֆեյսբուքյան գրառում կատարողին ստիպելու են այն հեռացնի, իսկ դա վերարտադրող լրատվականին տուգանելու են։
Մյուս կողմից էլ՝ օրինակ՝
Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50-70 հազար դրամի չափով:
Մնացածը տուգանքները՝ մեկնաբանության մեջ»:
https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/4187054834653689