Բաժիններ՝

«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը դադարեցնում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում եւ հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարարությունը տեղեկացնում է, որ կազմակերպությունը մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների եւ բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների եւ աշխատակիցների անվտանգությունից: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00.

Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝

1. Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34

2. Ավան համայնք – 096 00 26 50

3. Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50

4. Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64

5. Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18

6. Վանաձոր համայնք – 096 00 29 90

7. Սպիտակ համայնք – 096 00 24 90

8. Ճամբարակ համայնք – 096 00 25 70

9. Սիսիան համայնք – 096 00 27 80

10. Տաշիր համայնք – 096 00 25 90

11. Արթիկ համայնք – 096 00 24 99

12. Հրազդան համայնք – 093 27 88 17

13. Ալավերդու համայնք – 096 00 24 88

14. Սեւան համայնք – 096 00 27 10

15. Չարենցավան համայնք – 096 00 25 40

16. Մասիս համայնք – 096 00 24 80

17. Արտաշատ համայնք – 096 00 26 40

18. Կապան համայնք – 096 00 25 60

19. Գյումրի համայնք – 096 00 27 40

Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում եւ/կամ տնային այցելությունների տեսքով:

Հիշեցնենք, որ առցանց գրություններ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին եւ կազմակերպության ֆեյսբուքյան էջին։

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031