
Օբամեյանգը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մտադիր է ամռանը կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Կատալոնացիներն էլ, իրենց հերթին, հունվարին հետաքրքրվում էին 30-ամյա գաբոնցով և դեռ քննարկում են այդ տարբերակը, հայտնում է Sport.es-ը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Օբամեյանգի հարազատները արդեն մի քանի ամիս է, ինչ ապրում են Բարսելոնայի մերձափնյա քաղաքներից մեկում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը