
Մահվան ելքով ավտովթարին մասնակցած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Մարտի 15-ին Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին իրար էին բախվել անհայտ և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121-ը» դուրս էր եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի տաղավարին:
Վթարի մասնակից անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի մասնակից անհայտ ավտոմեքենան «Մերսեդես Բենց 350» մակնիշի է։
Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 30-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, ապա «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության դիմել հիվանդանոց:
Վարորդը գրավոր պարտավորվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին:
Քննությունը շարունակվում է։