Բաժիններ՝

3509 քաղաքացուն մեկուսացնելու համար մեզ 10 հատ «Գոլդեն փելես» հյուրանոց պետք կգար. Նիկոլ Փաշինյան

Ինչու՞ մենք չմեկուսացրեցինք այն բոլոր քաղաքացիներին, ովքեր պոտենցիալ վտանգ էին ներկայացնում համաճարակի տարածման առումով։ Դա ունի շատ կոնկրետ պատճառ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փետրվարի 20-ին արդեն գիտեինք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում համաճարակ է բռնկվում, և մենք շատ արագ միջոցներ ձեռնարկեցինք սահմանի հաղորդակցությունը, անցանելիությունը սահմանափակեցինք։ Բայց փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը Իրանից Հայաստան է ժամանել ՀՀ 3509 քաղաքացի, որոնք անցել են ստուգում։ Եթե մենք 3509 քաղաքացուն մեկուսացնեինք, մեզ դրա համար պետք կլիներ 10 հատ «Գոլդեն փելես» հյուրանոց։ Ընդ որում այս 3509 քաղաքացիներից երեքն է, որ այսօր հաստատվել է՝ հիվանդ են։ Այսինքն մենք 3509 քաղաքացու 14 օր տանում, փակում ենք, և մեր մեկուսացման ամբողջ ռեսուրսը սպառում ենք։ Հետո գալիս է 813 քաղաքացի Իտալիայից, և մենք էկ տեղ չենք ունենում։ Այսինքն հնարավոր չէ բոլորին և անընդհատ տեղավորել։

Բացի այդ 3509 քաղաքացիներին, երբ ի սկզբանե մեկուսացնում ենք, վերջում ասում են՝ բացատրեք, թե մեզ ինչու եք մեկուսացրել։ Երեք հոգու կարողանում ենք բացատրել, ասում ենք՝ Ձեզ մոտ ախտորոշվել է։ Էն 3506-ին չենք կարողանում բացատրել։ Դա բացարձակապես անարդյունավետ քաղաքականություն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Իտալիայից չվերթները չփակելուն՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, եթե Իրանի Իսլամական Հանրապետության դեպքում դա ինչ-որ չափով արդյունավետ էր, որովհետև Իրանից չէր կարող մարդը մեքենայով գնալ Պակիստան և այնտեղից գա Երևան, որովհետև չկա նման թռիչք։ Իտալիայի դեպքում վարչապետի խոսքով մարդը կարող էր մեքենայով գնալ և Վիեննայից կամ Փարիզից թռչեր և կառավարությունը որևէ հարց չէր լուծի. «Մենք բազմիցս քննարկել ենք այդ սցենարները և եկել ենք այն եզրակացության, որ դա ուղղակի անիմաստ է»,-հավելեց վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս