
«Որևէ բանկից Ձեզ իրավունք չունեն ասելու՝ «ներքին հրաման ունենք, չենք կարող հետաձգել Ձեր վճարումները»». Արեգ Բարսեղյան

Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում Արտակարգ Դրություն հայտարարելու հետ կապված, և ընդհնարապես, վերջին օրերի ընթացքում, համացանցում ամենա քննարկված թեմաներից մեկը քաղաքացիների հարաբերությունն է բանկերի հետ՝ հատկապես վարկային պարտավորությունների մասով։
Հարգելի հայրենակիցներ, ովքեր ունեն վարկեր, վարկային պարտավորություններ, դուք վարկ տրամադրող բանկի հետ ստորագրել եք ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ, և այդ պայմանագրերում կան առանձին կետեր՝ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ իրավիճակների հետ կապված։ Հորդորում եմ Ձեզ բացել այդ պայմանագրերն ու վերընթերցել ֆորս-մաժորային իրավիճակներում ձեր վարկային պայմանագրից բխող պարտականությունների կատարման կամ հետաձգման մասին տեղեկությունը։ Եթե Ձեր վարկային պայմանագրի համապատասխան կետում կա որևէ նշում երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ կապված, պետք է առաջնորդվեք հենց այդ կետով։ Որևէ բանկից Ձեզ իրավունք չունեն ասելու՝ «ներքին հրաման ունենք, չենք կարող հետաձգել Ձեր վճարումները», եթե Ձեր վարկային պայմանագիրն այլ բան է նախատեսում։
Համբերություն բոլորիս»: