
«Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն և պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել:
Խնդրում եմ բոլորին հետայսու ճշգրտորեն հետևել ստեղծված իրավիճակից բխող կանոններին:
Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն և պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները:
Միասնական, համախմբված և շրջահայաց լինենք:
Օգնենք իրար:
Առողջություն և տոկունություն բոլորիս:
Աստված պահապան Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»:
Հարգելի հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է…
Gepostet von Armen Ashotyan am Montag, 16. März 2020