
Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան, սակայն ունեցանք հեռախոսազրույց. Թեհմինա Վարդանյան

Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան, սակայն ունեցանք հեռախոսազրույց, որի ընթացքում մեր մտահոգությունները հայտնեցինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Արդեն մի քանի ժամ է, ինչ պրն. Խաժակյանի հետ քաղաքապետարանում ենք: Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան, սակայն ունեցանք հեռախոսազրույց, որի ընթացքում մեր մտահոգությունները հայտնեցինք ստեղծված իրավիճակի եւ նրա հետեւանքների հետ կապված, ինչպես նաեւ արեցինք առաջարկներ: Մեր մտահոգությունը հայտնեցինք նաեւ առաջիկայում կայանալիք ավագանու հերթական` մարտի 19-ի նիստի հետ կապված` շեշտադրելով իրավական որոշ խնդիրներ, որոնց հետ կապված առաջարկեցինք լուծում եւս: Նաեւ հայտնեցինք մեր պատրաստակամությունը` ստեղծված իրավիճակում աջակցել համայնքին եւ քաղաքային իշխանություններին:
Պահպանե´ք զգոնություն եւ եղե´ք առողջ»։
Արդեն մի քանի ժամ է, ինչ պրն. Խաժակյանի հետ քաղաքապետարանում ենք: Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան,…
Gepostet von Թեհմինա Վարդանյան am Montag, 16. März 2020