Բաժիններ՝

Ոստիկանները դեպքի վայրում արձանագրել են, որ կոտրել են խանութի դռան ապակին և հափշտակել ապրանքներ

Փետրվարի 29-ին ոստիկանության Մուշի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ փետրվարի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի իրենց պատկանող խանութից գողություն են արել։ Ոստիկանները դեպքի վայրում արձանագրեցին, որ կոտրել են խանութի դռան ապակին և հափշտակել ապրանքներ։

Մարտի 2-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն են ներկայացվել 14 և 16-ամյա եղբայրներ։ Նրանք խոստովանել են կատարածը և հանձնվել ծնողներին։
Կատարվում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031