
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարները քնարկել են ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից:
Հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները և սկզբունքները:
Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը:
Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:
Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ընդլայնման տեսանկյունից Հայաստանի ներուժին և հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առավել արդյունավետ լոգիստիկ լուծումների մշակման հեռանկարի շուրջ: