
ԿԲ խորհրդում կքննարկվի վարկերի տոկոսների մարումը առնվազն 3 ամսով սառեցնելու առաջարկը. Հարություն Բերբերյան. ArmDaily.am

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկություն է ուղարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որով առաջարկել էր վարկերի տոկոսների մարումը սառեցնել առնվազն 3 ամիս ժամանակով։ «Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը»: ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ երբ առաջարկությունը պաշտոնապես կհասնի Կենտրոնական բանկ, այն կքննարկվի ԿԲ խորհրդում, որից հետո էլ պաշտոնապես կհրապարակեն որոշումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: