Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի հանձնած կորոնավիրուսի թեստը դրական է. նախագահը վարակված է կորոնավիրուսով։ Այս մասին գրում է հեղինակավոր «Journal O Dia»-ն։
Հիշեցնենք, որ երեկ 168.am-ը, հղում անելով է Lenta.ru-ին, գրել էր Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի մոտ հաստատված կորոնավիրուսի մասին և հիշեցրել, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր նաև Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։
Հիշեցրել էինք նաև այն հրապարակված լուսանկարների մասին, որտեղից երևում էր, որ Աննա Հակոբյանը գրկախառնվում է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ, իսկ Հայաստանում այստեղ վարչապետի կինն ակտիվորեն մասնակցում էր քարոզարշավին։
Մեր երեկվա հրապարակումից հետո Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը 168.am-ի հրապարակումը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջին՝ կից գրառմամբ.
«Իսկ իրականում Բրազիլիայի նախագահն ընդամենը անցել է ստուգում և նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել»։
Հիշեցնենք, որ երեկ ավելի ուշ Lenta.ru կայքը ուղղել էր իր տեղեկությունները՝ նշելով, որ իրենց աղբյուրներն ապատեղեկատվություն են տարածել, և Բրազիլիայի նախագահի մոտ ոչ թե հաստատվել է կորոնավիրուսը, այլ վերջինս դեռ հետազոտվում է։ Արդյունքները դեռ հայտնի չեն։
168.am-ն այդ կապակցությամբ ևս իր նյութի վերնագիրը ենթարկել է փոփոխության։
Նկատենք, որ երեկ էլ Սյունիքում քարոզարշավի ժամանակ Աննա Հակոբյանին էին մոտենում մեծահասակներ և երեխաներ, գրկախառնվում նրա հետ, համբուրում և խնդրում լուսանկարվել։