 
                        Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բնակիչներին հրավիրում է հանդիպման
 
                                    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի վաղ առավոտից «Այո»- քարոզարշավի շրջանակում կհանդիպի Սյունիքի մարզի տարբեր քաղաքների և գյուղերի բնակիչների հետ: «Ֆեյսբուք»-ի իր էջում Փաշինյանը գրառմամբ քաղաքացիներին հրավիրել է հանդիպման:
«Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին: Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։ Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում»,-գրել է Փաշինյանը:
Մարտի 10-ի վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Փաշինյանը սիրով հրավիրել է բոլոր տեղացիներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        