
Ոստիկանության հարձակումից տուժած փոքրիկին առողջություն են մաղթում գործընկերները՝ հայ հայտնիները

Օրերս ոստիկանական ուժերը հարձակում էին գործել Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի եւ նրա տան հարևանությամբ գտնվող մեկ այլ տան վրա, որտեղ բնակվում է Վարդանյանի դստեր ընտանիքը: Հարձակման հետեւանքով տուժել էր Վարդանյանների տան ամենափոքր բնակիչը՝ հնգամյա Էլինա Վարդանյանը:
Կեսգիշերվա հարձակման հրապարակված կադրերում երեւում է փոքրիկը, որը գիշերանոցով է ու ամուր փաթաթվել է հարազատներից մեկի վզից: Հարյուրավոր դիմակավորված եւ զինված անձանց կեսգիշերին իր իսկ ննջասենյակում տեսնելով, աղմուկ-աղաղակից վեր թռած փոքրիկը կորցրել էր խոսելու ունակությունը: Բժիշկներն աշխատում են օգնել Էլինային հաղթահարել տեղի ունեցածը:
Ի դեպ՝ Էլինա Վարդանյանը զբաղվում է երգեցողությամբ: Տարբեր տեսահոլովակներ ունի, այդ թվում հայ հայտնիների մասնակցությամբ: Թերեւս այս պատճառով է, որ շոու բիզնեսի հայտնի դեմքերը յուրօրինակ ֆլեշմոբ են սկսել սոցիալական ցանցերում. նրանք կիսվել են Էլինայի տեսահոլովակներով եւ առողջություն մաղթել նրան:
Երգիչ Արման Հովհաննիսյան. «Մեր սիրելի Էլինա, դու շատ տաղանդավոր ես, շարունակիր երգել և ուրախացնել մեզ»,-գրել է Արման Հովհաննիսյանը։
Երգիչ Արամե. «Սիրուն ջան»:
Երգիչ Արմենչիկ. «Քաղցրիկ և տաղանդավոր Էլինա»:
Երգիչ Ջոնիկ Կարապետյան (ԱՄՆ). «Ձայնն ու տաղանդը քեզ տվել է Աստված, ու որեւէ մեկը քեզ չի կարող լռեցնել»:
Երգիչ Արա Մարտիրոսյան. «Elina Jan, all the best to you. Եղիր ուրախ ու երջանիկ միշտ»:
Երգիչ Նորո (ԱՄՆ). «Համով բալա ապրես: Քես սիրուն, արեւոտ ապագա»:
Երգիչ Հարութ Բալյան. «Աստված քեզ պահապան անուշ բալիկ Էլինա»:
Պրոդյուսոր, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյան. «Առողջություն քեզ, պուճուր ջան»:
Դերասան, շոումեն Վաչե Թովմասյան. «Առողջություն քեզ, սիրելի փոքրիկ»:
Էլինայի տեսահոլովակով կիսվել ու նրան շուտափույթ ապաքինում են մաղթել նաեւ պրոդյուսորներ, գործիքավորողներ, դերասաններ ու երգչուհիներ:
Լուսանկարները՝ հայտնիների սոցիալական էջերից: