
Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 8-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Միհրան Ջավադյանն է: Սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Վարդանյանին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ջավադյանի և Կ. Վարդանյանի միջև, որի ժամանակ վերջինս հրազենով կրակել և սպանել է Մ. Ջավադյանին:
Արդեն ոստիկանությունում կասկածյալը հայտնել է, որ սպանությունը կատարելուց հետո ինքը հրազենը նետել է Ողջի գետը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: