
Մահացել է «Դայակներ» ֆիլմի դերասան-զույգերից մեկը

Ամերիկացի դերասան Դեյվիդ Փոլը, ով երկվորյակ եղբոր՝ Փիթերի հետ խաղացել է «Դայակներ» ֆիլմում, մահացել է 62 տարեկան հասակում: Այս մասին մարտի 7-ին հաղորդել է The Saxon պորտալը:
Նշվում է, որ Դեյվիդը մահացել է մարտի 6-ին՝ ծննդյան տարեդարձից երկու օր առաջ: Նրա մահը հաստատել է եղբայրը:
Դերասանի մահվան պաշտոնական պատճառը դեռ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Դեյվիդը և Փիթերը ծնվել են 1957թ. մարտի 8-ին, Քոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում: Դեռևս դպրոցական տարիներից նրանք զբաղվել են բոդիբիլդինգով: