
Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում երգել է անցորդների համար

Վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում անցորդներին անակնկալի է բերել:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Վախթանգ Կիկաբիձեն փողոցի երաժիշտից վերցրել բարձրախոսն ու կատարել «Аэродром» երգը:
Վախթանգ Կիկաբիձեն մոտենում է փողոցում «Мои года, моё богатство» երգը կատարող երիտասարդին:
«Այդքան երիտասարդ ես, ինչո՞ւ ես այդ տխուր երգ երգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Վախթանգ Կիկաբիձեն:
Այնուհետև երաժիշտին խնդրել է նվագել «Аэродром»-ը, և բարձրախոսը վերցրել է ու երգել:
https://www.facebook.com/OldGeorgians/videos/196807824756675/