
Ինչ չի կարելի Մարտի 8-ին նվիրել կանանց

Ավանդույթի համաձայն՝ Մարտի 8-ին կանայք նվերների են սպասում տղամարդկանցից: Հաճախ կանայք ստանում են անհեթեթ նվերներ, քանի որ տղամարդիկ շտապում են գնել առաջին իրը, ինչ կտեսնեն խանութում:
Հոգեբանները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել նվերների ընտրության հարցում, քանի որ նվերները սովորաբար ունենում են «ենթատեքստ»: Korrespondent.net-ը կազմել է Մարտի 8-ի վատագույն նվերների վարկանիշը:
Ծաղիկներ
Կանայք առանձնապես չեն ուրախանում երեք կակաչից կամ մեկ վարդից: Արժե մտածել ծաղիկների կոմպոզիցիայի և գույների մասին:
Քաղցրեղեն
Գաղտնիք չէ, որ քաղցրավենիք կարելի է գնել ցանկացած սուպերմարկետում: Այնպես որ, խորհուրդ է տրվում նախապես պատվիրել աղանդերը՝ ցուցաբերելով ինքնատիպ մոտեցում:
Խոհանոցային պարագաներ
Եթե նախապես համաձայնության չեք եկել նման նվերի վերաբերյալ, ապա ավելի լավ է կաթսաներ, տապակներ և դանակներ չնվիրեք Մարտի 8-ին: Նախապատվությունը տվեք գադջեթներին:
Զարդեր
«Ադամանդները կանանց լավագույն ընկերներն են»,- ասում էր Մերիլին Մոնրոն: Բայց լավ զարդերը բավականին թանկ արժեն: Աղբյուրը տղամարդկանց խորհուրդ է տալիս հրաժարվել էժանագին բիժուտերիայից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը