Իտալական Սերիա Ա-ն կորոնավիրուսի պատճառով 28,6 միլիոն եվրոյի ֆինանսական կորուստ կկրի
Իտալական ակումբները մոտ 28,6 միլիոն եվրոյի կորտուստ կունենան կորոնավիրուսի պատճառով:
Calcio e Finanza անցկացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ եթե մարտ ամսին Իտալիայի առաջնության բոլոր հանդիպումներն անցկացվեն առանց երկրպագուների, ապա կորուստը կկազմի 28,6 միլիոն եվրո: Ամենաշատը կտուժի «Յուվենտուս»-ը, որը կկորցնի 12,3 միլիոն եվրո: Լուրջ ֆինանսական կորուստներ կունենան նաև «Միլանը» (3,4 միլիոն եվրո), «Ինտեր»-ը (2,7 միլիոն եվրո) և «Ռոմա»-ն (2,4 միլիոն եվրո):
Իտալիայի առաջնությունում մարտ ամսի 32 հանդիպում կանցկացվի առանց երկրպագուների: