
Երևանում հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ
Մարտի 3-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում՝ ի թիվս այլ խախտումների հայտնաբերվեց նաև 11 վարորդ, որոնց մեքենաները հողմապակիները մգեցված էին կամ թաղանթապատ, 3 վարորդ երթևեկում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։
Օրինախախտ բոլոր վարորդներն անխտիր ենթարկվեցին վարչական պատասխանատվության։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։