
«ԼՀԿ-ն՝ ընդդեմ Լևոն Զուրաբյանի» գործը վարույթ է ընդունվել

Դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Դավիթ Խաժակյանի հայցն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի: Պահանջը պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունն է և զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելը:
Գործը մակագրվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Հայցի հիմք էր հանդիսացել Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծումը կապված էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:
Դատական նիստի օր դեռ որոշված չէ: