
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն պատրաստվում է «Խիզախ կին» մրցանակ հանձնել մետրոյում Նիկոլ Փաշինյանի բաժանած բուկլետը պատռած կնոջը

Նարելկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվանից սոցիալական ցանցի ու մամուլի հիմնական թեման Փաշինյանի տված բուկլետը պատռելու միջադեպն է: Մարդկանց շքամուտքերում սև լենտեր կապելով, ողջ մարդկանց հուղարկավորությունները կազմակերպելով, հայհոյանքով ու ատելության քարոզով իշխանություն զավթած խումբը երեկվանից բարոյականության դասեր է տալիս, էթիկետից ու կուլտուրայից խոսում:
Մենք ձեզ զգուշացնում էինք, որ կյանքը բումերանգ է ու գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը: Իսկ էդ բուկլետը պատռելն ու պողոսապետի երեսին շպրտելը ձեր ցանածը հնձելու սկիզբն ա:
Հ.Գ. «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն պատրաստվում է «Խիզախ կին» մրցանակ հանձնել մետրոյում Նիկոլ Փաշինյանի բաժանած բուկլետը պատռած կնոջը: Ինքն ա իսկական խիզախ կինը ոչ թե սուտ պատմություններով ժողովրդին վարկաբեկող և սեփական երեխայից հրաժարված էն երևույթը»:
Երեկվանից սոցիալական ցանցի ու մամուլի հիմնական թեման Փաշինյանի տված բուկլետը պատռելու միջադեպն է: Մարդկանց…
Gepostet von Narek Samsonyan am Samstag, 7. März 2020