
Մաուրո Գևգեոզյանը դարձել է դուբլի հեղինակ ակումբի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Մաուրո Գևգեոզյանը դարձել է գոլերի հեղինակ ակումբի կազմում: Պերուի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Ունիվերսիդադ Կախամարկա»-ն (որտեղ հանդես է գալիս Գևգեոզյանը) հյուրընկալվելիս մրցել է «Լյակուաբամբա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Ունիվերսիդադ Կախամարկա»-ի կազմում 39-րդ և 67-րդ րոպեներին դուբլի հեղինակ է դարձել Գևգեոզյանը: Վերջինս 5 խաղում խփել է 4 գնդակ:
Մաուրո Գևգեոզյանը Հայաստանի հավաքական հրավիրվեց 2014 թվականին և մասնակցեց միայն երկու խաղի: Նա 33 տարեկան է: