Բաժիններ՝

Apple-ը խոչընդոտում է կորոնավիրուսի վերաբերյալ անվստահելի հավելվածների տարածմանը. CNBC

Apple ընկերությունը փորձում է կասեցնել նոր կորոնավիրուսին վերաբերող, իր կարծիքով, անվստահելի հավելվածների տարածումն ու օգտագործումը: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը։

Նրա լրագրողները զրուցել են Apple-ի iPhone սմարթֆոնների եւ մյուս սարքերի համար հավելվածների չորս անկախ մշակողների հետ: Նրանք նշել են, որ ընկերությունը իրենց չի թույլատրել իր ցանցային խանութում ներկայացնել այնպիսի հավելվածներ, որոնք կոչված են բնակչությանը տեղեկացնել, թե որ երկրներում է տարածվում նոր կորոնավիրուսը: Apple-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի հետ որեւէ առնչություն ունեցող ծրագրերը պետք է մշակվեն առողջապահական վարչությունների, հիվանդանոցների կամ իշխանությունների մասնակցությամբ: CNBC-ի լրագրողները, մասնավորապես, ծանոթացել են այն նամակին, որն Apple-ի ներկայացուցիչներն ուղարկել են մշակողներին: Դրանում նշվում է, որ ընթացիկ բժշկասանիտարական իրավիճակին վերաբերող իրադրության մասին իրազեկելու համար հավելվածները պետք է ներկայացված լինեն «ճանաչված հաստատության կողմից»:

Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ Apple-ի աշխատակիցները փորձում են թույլ չտալ կորոնավիրուսի վերաբերյալ չստուգված տեղեկատվության տարածում: Դրա համար նրանք մշտապես ստուգում են ընկերության կողմից արտադրված սարքերի համար հավելվածները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս