Բժիշկները պատմել են՝ ինչպես պաշտպանել տունը կորոնավիրուսից
Ըստ Չինաստանի գիտնականների, տները COVID-19-ից պաշտպանելու համար հարկավոր է հետևել հիգիենայի պարզ կանոններին՝ միաժամանակ պարբերաբար իրականացնելով անհրաժեշտ ընթացակարգերը: Այս մասին գրում է Fenghuang van տեղեկատվական պորտալը:
Հրապարակումը մեջբերում է Յունանի նահանգի համաճարակային վերահսկման կենտրոնի դեպարտամենտի ղեկավար Չժոու Սյաոմեյի խոսքերը:
Այսպիսով, փորձագետը կարծում է, որ փողոցից վերադառնալիս չպետք է իրականացվի հագուստի և կոշիկի հատուկ ախտահանում: Բայց, միևնույն ժամանակ, Չժոուն առաջարկում է պարբերաբար կատարել սենյակների ամենասովորական խոնավ մաքրում՝ սեղաններ, աթոռներ, ինչպես նաև դռան բռնակներ և կենցաղային տեխնիկա, որոնց հետ մարդիկ ամեն օր շփվում են:
Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման համար պարտադիր պայման է օդափոխությունը: Փորձագետը կոչ է անում օդափոխել բնակարանն առնվազն օրը երկու անգամ:
Հյուրեր ընդունելուց առաջ և նրանց հրաժեշտ տալուց հետո բժիշկը խորհուրդ է տալիս մաքրություն անել: Դրա համար նա խորհուրդ է տալիս օգտագործել քլորի լուծույթ կամ ալկոհոլի վրա հիմնված ախտահանիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը