Բաժիններ՝

The Weekend-ը ցանցում ներկայացրել է After hours կարճամետրաժ ֆիլմը՝ նվիրված համանուն ալբոմին

Կանադացի երգիչ եւ երգերի հեղինակ The Weekend-ը (Էյբել Տեսֆայե) You-Tube-ում հրապարակել է After hours կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված է նրա համանուն ալբոմին։
Երաժիշտը թողնում է Ջիմի Քիմելի շոուն: Բայց ժպիտը նրա դեմքից իսկույն անհետանում է, հենց որ հայտնվում է կուլիսների ետեւում եւ դուրս է գալիս ստուդիայից: Նա թափառում է Նյու Յորքի փողոցներում եւ ակնհայտորեն մտահոգված է ինչ-որ բանով, հնչում են ալբոմից թրեքների հատվածներ:

Բազմաթիվ օգտատերեր այս աշխատանքը համեմատել են «Ջոկեր» ֆիլմի հետ:
«Շատ նման է ստացվել Թոդ Ֆիլիպսի դրամային»,- մեկնաբանել է @Cody Wang-ը:

«Հիշեցնում է «Ջոկեր» ֆիլմի այն տեսարանը, որտեղ գլխավոր հերոսը մետրոյում սպանում է երեք տղաների»,-նշել է @James Frame-ը:
Սկավառակի ռելիզը կկայանա մարտի 20-ին: Առայժմ հայտնի չէ, թե դրանում քանի կոմպոզիցիա կլինի: The Weekend-ը ներկայացրել է միայն երեք թրեք՝ Heartless-ը, Blinding lights-ը եւ After hours-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս