Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին:
Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն այն:
Նաև հետաքրքրվեցի երկրում առկա իրավիճակով: Նախարար Նամակին հայտնեց, որ երկրում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, ինչպես նաև վստահեցրեց ինձ, որ դրանք համապատասխանում են միջազգային մոտեցումներին:
Ամփոփելով զրույցը, պայմանավորվեցինք մշտական կապի մեջ լինել երկրներում առկա իրավիճակի և իրականացվող քայլերի մասին միմյանց տեղեկացնելու և փորձի փոխանակման համար»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1159784117541185?__xts__[0]=68.ARBDEMHrUz5zcGs_ctcuAnaAet6PkVkjo3BbpDvhwjQFzY8WcvqLzuCxpdweuR-dUb1itIDGCTKkOx6LATCsiDB5ysgpRsts1mu3085c__c4QC4pOZMhqf7ym-nzbEuNzc0Bmdmr0Kpfuiz1nC6IP6rgc-34QoSrpOZDlCUiahhxvujXSvI_O_VgwMFU8ieAf5ZVEKjntLEaCf3vdcxklQUvB1JKCDO-yOb7ei6-4WtE4jT9CChCxZnLs6-tJq0ryyuhjMASEIraW-05p_TBe0IDa3-0G01KzWNYDDQWQUq7Vaqe-BiVpQ8g_5RiUaqzpqdXMFVIR6y7ePjliVIIs9s3dBujNSyjRZJyQVg-UnKU06ki4ow&__tn__=-R



