«ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն». Էդուարդ Մարտիրոսյան

Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ահաբեկչության դեմ պայքարի հարցում տեղեկատվության փոխանակմանն առնչվող համաձայնագրի քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Գորգիսյանը հիշեց, որ փետրվարի 26-ին վարչապետի կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ նախկինում իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին և առաջնորդվել են այլ հաշվարկներով ու հանձնարարություններով: Գորգիսյանը հետաքրքրվեց, թե ԱԱԾ-ն արդյոք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկե՞լ է, բացահայտվե՞լ են արդյոք դավաճանները:

Էդուարդ Մարտիրոսյանը արձագանքեց՝ դա ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար ԱԱԾ-ում արվում է: «Մենք կմաքրվենք այն անձանցից, որոնց պետք է մաքրենք, ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու, ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»,- ասաց նա:

Գորգիսյանը հստակեցրեց հարցը՝ խոսքը վերաբերվում էր կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարում խոչընդոտ ստեղծած անձանց, ինչին ի պատասխան  Մարտիրոսյանն ասաց՝ հենց դրա մասին ունենան տվյալներ, կտեղեկացնեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031