Բաժիններ՝

Ֆրանսիայում աճում են Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքները կորոնավիրուսի բռնկման ֆոնին

Ֆրանսիայում 2020 թվականի չորրորդ շաբաթվանից կտրուկ աճել են Ալբեր Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքները: Այդ մասին հայտնել է BFM TV-ն՝ վկայակոչելով Edistats-ի տվյալները: Վաճառքների աճը համընկել է նախ Չինաստանում, իսկ այնուհետեւ ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածմանը։

Մասնավորապես, փետրվարի վերջին շաբաթին Folio հրատարակչության վեպի վաճառքները կազմել են շուրջ 1700 օրինակ՝ 2019 թվականի նույն ժամանակամիջոցի 450-ի դիմաց: Իտալիայում, Actualitte.com-ի տվյալներով՝ վեպի վաճառքները եռապատկվել են, իսկ ինտերնետ-ibs.it-ում վաճառքների ցուցանիշով այն զբաղեցրել է վեցերորդ տեղը:

Վերջին տվյալներով՝աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 90 հազար 900-ը, դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Չինաստանին: Ֆրանսիայում հաստատված է վարակման 191 դեպք, երեք հիվանդացած մահացել է, Իտալիայում՝ գրանցվել է վարակման 2036 դեպք եւ 52 մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս