Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին նվիրաբերվել է պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում »Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։
Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։

https://www.facebook.com/hlib.am/posts/679957029411671?__xts__[0]=68.ARA_44W8kPq7W3Y8UuhzWmUiOMmaC9snjJxSJYNTMABZGvc1AUszPONsCwM01hsQXQqRZi8v72eJi3MG_Cxcysh6Q7A4AtPavIkv-0ybrkjZ3kd_yEXx_5cVAQfZEjZqxr5C_ap2HV6FALvHO7aoYGGxjAQMK-44ZONpa0KkYZpdDiubkqenzUqJWm__2WLzYFz86-s_L2pnnu1SucRrBj1tWkeLRiuapgQ5ymY-gcq3EyL_UbwtQI4RdGWjWzQN6Wwq3_jdVWHzX7fE1RQt6NPiG-flAc3E3ZLnkUqWajHCsrjp0ZOUOu23t-ncwSdTfl4X1WgQiXpwX5cSo_iqITM&__tn__=-R



