Բաժիններ՝

Հայտնի է դարձել երգը, որով Վրաստանը հանդես կգա «Եվրատեսիլ-2020»-ում

Թողարկվել է Take me as I am («Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ») երգի պաշտոնական տեսահոլովակը, երգ, որով Վրաստանի ներկայացուցիչ Թոռնիկե Ղիփիանին ելույթ կունենա «Եվրատեսիլ-2020»-ում։

Երգի հեղինակը Թոռնիկեն ինքն է, վերադաշնակման վրա Ղիփիանին աշխատել է Ալեկո Բերձենիշվիլիի հետ: Ինչպես խոստացել է երգիչը, երգը սիրո մասին է եւ զուգակցում է տարբեր ժանրեր՝ ռոք, էլեկտրոնային երաժշտություն եւ դաբսթեփի տարրեր: Թոռնիկեն Եվրատեսիլ կմեկնի ոչ մենակ, այլ բեկ-վոկալիստների՝ Մարիամ Շենգելիայի, Մարիկո Լեժավայի եւ Ալեկո Բերձենիշվիլիի հետ:

Ինչպես հայտնի է, Վրաստանը «Եվրատեսիլ-2020»-ում կներկայանա երկրորդ կիսաեզրափակիչում, թե որ համարով, պրոդյուսերները կհայտարարեն ավելի ուշ, երբ հայտնի լինեն մրցույթի մասնակիցների բոլոր երգերը:

Ընդամենը Եվրատեսիլին կմասնակցի 41 երկիր: Մրցույթը տեղի կունենա մայիսի 12-16-ը Ռոտերդամի Ahoy համերգասրահում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս