Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ երկկողմ և բազմակողմ ավանդական համագործակցությունը և պատրաստակամ է հետագայում ևս հայ-բուլղարական հարաբերություններն առավել ամրապնդել: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեհամակարգային ընդհանրություն և մեր ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031