«Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից է տեղյակ եղել նման սցենարին՝ առաջ մղելով անվտանգության հարցը անկախության հարցի հաշվին». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնություն գան Ղարաբաղի հաշվին ու Նիկոլը դրան համաձայնվի, ապա դժվար թե դա հեղափոխականները կարողանան մարսել։
Իրենցքայլականներն ապագայում չեն կարողանա ասել, որ իրենք ընդամենը կոճակ սեղմողներ են եղել ու մեղավոր չեն։ Դա չի հաջողվելու, հատ առ հատ պատասխանատվություն են կրելու՝ լողալ չգիտեք, ջուրը չմտնեիք։
Մինսկի խմբի համանախագահների Անկարա այցելելը այս պահին, ու Չավուշօղլու հայտարարությունը, նման վտանգ է իր մեջ պարունակում։ Այս առումով Արցախի ընտրություններն արդեն այլ երանգ են ստանում, ինչպես նաև հանրաքվեի իմաստն է երևակվում։
Ինչ վերաբերվում է ժողովրդի սրտի վարչապետին, ապա նման զարգացման դեպքում պետք է հասկանալ, որ նա հենց սկզբից է տեղյակ եղել նման սցենարին՝ առաջ մղելով անվտանգության հարցը անկախության հարցի հաշվին։
Հույս ունենանք, որ սա ընդամենն առաջին տպավորությունն է և ես սխալվում եմ, իսկ ռուսները փորձում են ընդամենը ժամանակ շահել, իսկ Էրդողանը իր ժողովրդին բացատրել Սիրիայում համաձայնության գալու նպատակը՝ դեմքը փրկելու համար, հետո կյանքը մի բան ցույց կտա»: