Քաղաքական «կորոնավիրուսի» հետքերը

Քորոնավիրուս կամ (կորոնավիրուս) անվանումը կրող հիվանդության վերջին տեսակը, որը սկիզբ է առել Չինաստանում 2019-ի վերջին, շարունակում է խլել մարդկային կյանքեր և արագորեն տարածվել ողջ աշխարհում․ Չինաստանից բացի հիվանդության դեպքեր են հայտնաբերվել Հվ․ Կորեայում, Թայվանում, Ճապոնիայում, Սինգապուրում, Թաիլանդում ու ԱՄՆ-ում:

Նախօրեին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով հիվանդ է գրանցվել նաև Հայաստանում, և սա այն դեպքում, երբ երկրում սպասվում են արմատական լուրջ փոփոխություններ և վերադասավորումներ։ Ինչպես հայտնի դարձավ, վարակված քաղաքացին 28-ամյա մի երիտասարդ էր, որը օրերս ինքնաթիռով Երևան էր ժամանաել Թեհրանից․ ՀՀ կորոնավիրուսը ներթափանցեց հարևան Իրանից։

Փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի առավոտ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց այդ լուրը։ Հետաքրքրական է այն, որ մամուլը և տարբեր փորձագիտական շրջանակներ անընդհատ պնդում էին, թե իշխանության կողմից նախատեսված մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը հնարավոր է փոքրաքանակ լինի, կամ իշխանությանը չհաջողվի պատշաճ թվով մարդ ապահովել երթին։ Ասել է թե, համաճարակի մասին տեղեկատվությունն ուղղակի զուգադիպեց նախապես պլանավորած երթի հետ, իսկ արդեն ավելի ուշ հայտնի դարձավ, որ երթը չեղարկվում է, քանի որ մեծ է ռիսկը, որ հանրային միջոցառմանը համապատասխան թվով մարդիկ չներկայանան։

Այս թեման մարտի 1-ի ողջ ընթացքում շարունակեց մնալ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրնում։ Իր հերթական «լայվերից» մեկի ժամանակ նա նշեց, որ վարակակրի հետ անմիջական շփում ունեցող 30 քաղաքացիներ տեղափոխվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց, որն ինչպես հայտնի է գտնվում է պետական ենթակայության տակ։

«Գոլդեն Փելես» հյուրանոցում տեղավորելու փաստը իշխանությունների կողմից հերթական իմիտացիոն տրյուկն էր, որի արդյունքում նպատակ ունեն մեղմելու հանրության շրջանում գոյություն ունեցող անհանգստությունը և իշխանությունների կողմից ցուցաբերվող անտարբերությունն ու ի միջի այլոց արված հայտարարությունները։

Փաստացի իշխանույթունն իր այս ժեստով փորձում է ցույց տալ, որ պատրաստ է ամեն ինչի, անգամ հինգ աստղանի հյուրանոցում պետության միջոցներով պահել հիվանդներին, միայն «ժող ջան շուխուր մի արեք, զանգվածային դժգոհության ալիք մի բարձրացրեք»։ Տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է, թե ինչ աստիճանի մեծ են Նիկոլ Փաշինյանի վախերը հանրային լայնամաշստաբ գործողություններից։

Մարդկանց Ծաղկաձորում տեղափոխելու թեման ակտիվորեն շահարկում են իշխանություններում սոցցանցերում սատարող հատվածն ու ֆեյքային գվարդիան։ Հիմնական պնդումները նույնն են՝ «էլ ինչ դարդ ունեք՝ գնացիք «Գոլդեն Փելես»», «մարդ վարակվի, որ ինքն էլ գնա»․ «հա յանըմ ինչ եք խառնվել, երկու շաբաթ ա էլի, կհանգստանանք կգաք» և նմանատիպ այլ պրիմիտիվ հայտարարություններ։

Կորոնավիրուսի հետ կախպված հաջորդ շահարկումը, որը բավականին սուր քննադատության առիթ հանդիսացավ քաղաքական մեկնաբանների մեկի կողմից այն անհարկի շահարկելու փորձն էր, երբ վիրուսի տարածման փաստը, անհասկանալիորեն փորձեց նախ հերթական անգամ քաղաքականացնել, ապա այն ասոցացվեց նախկին իշխանությունների հակահեղափոխական ռևանշի հետ, ինչն իհարկե աբսուդից բացի այլ բան չես կարող որակել։

Տարօրինակը, սակայն, այն էր, որ այդ հայտարարությունն արվում էր բավականին լուրջ դեմքի արտահայտությամբ։
Սա մի տեսակ «ջոկեր» է, որը ներկա պահին գտնվում է Փաշինյանի ձեռքում՝ նոր էյֆորիայի ալիք ապահովելու նպատակով։

Հ․գ․ Փորձագետների խոսքերով, քորոնավիրուսը նախկինում մարդկանց էր անցնում երրորդ օջախի միջոցով: Այսինքն, այն նախ անցնում էր ինչ որ կենդանու, հետո վարակում մարդկանց: Ու երբ հիվանդությունը սկսի փոխանցվել մարդուց մարդ, այն ժամանակ կհայտարարվի, որ սկսվել է համաշխարհային համաճարակ:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս