Բաժիններ՝

Հայտնի են «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց Պատմությունը» պատմագիտական հետազոտությունների իրականացման մրցույթի հաղթողները

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» Մինասյան կենտրոնը 2019 թվականի նոյեմբերին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընտրության մրցույթ։ Մարտի 2-ին «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» ամփոփեց պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի գնահատման փուլը։ 6 երկրից ներկայացված 54 բարձրակարգ ու խիստ ուշագրավ թեմաներից հիմնադրամն ընտրել է պատմագիտական հետազոտությունների իրականացման հետևյալ հայտերը.

այտատու Հետազոտության թեման Գիտական/ուսումնական հաստատությունը
Արսեն Բոբոխյան,Ավետիս Գրիգորյան «Զուռնան և դհոլը»․ հայ-մահմեդական բախումները Արևելյան Հայաստանում xx դարի առաջին տասնամյակներին եվ «Զոդ օպերացիան» (պատմական տվյալներ եվ հնագիտական հիմնավորումներ)  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
 Ռուբեն Մելքոնյան,Նաիրա Պողոսյան

 

Թուրքիայից հայերի ներգաղթի գործընթացը Խորհրդային Հայաստան 1920-1980-ական թթ.. ինքնության խնդրի դրսևորումները ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ
Միհրան Գալստյան,Նարե Գալստյան,

Անի Ափյան

 

Հայկական սփյուռքի հայրենադարձման ուղիները. հետազոտելով խնդիրները և հնարավորությունները ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտՄիլանի համալսարան, Իտալիա

Քլերմոնտի համալսարան, ԱՄՆ

Նաիրա Սահակյան Փլուզված կայսրություններ, խորհրդայնացված երազանքներ. հայ մտավորականության ընկալումները 1917 թ. հեղափոխության և Հայաստանի ապագայի տեսլականի վերաբերյալ Ամստերդամի համալսարան, Նիդեռլանդներ

 

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» շնորհավորում է մրցույթի բոլոր հաղթողներին և մաղթում հաջողություն հետազոտության իրականացման ընթացքում։

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» շնորհակալություն է հայտնում այն մասնակիցներին, որոնց հայտերը չընդգրկվեցին վերջնական ցուցակում և տեղեկացնում, որ ապագայում կլինեն գիտական հետազոտությունների իրականացման և հիմնադրամի հետ գործակցության նոր հնարավորություններ։

Հավատարիմ մնալով հիմնադրամի առջև դրված նպատակներին՝ «Մինասյան» կենտրոնը կշարունակի պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի և հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս