Բաժիններ՝

Երևանի մի շարք խանութների որոշ ցուցափեղկեր կիսադատարկ են. կորոնավիրուսի պատճառով մարդիկ մեծ քանակի սնունդ են գնում. Tert.am

Հայաստանում կորոնավիրուսի դեպքի հաստատման լուրից հետո քաղաքացիները դատարկել են երևանյան մի շարք սուպերմարկետների որոշ ցուցափեղկեր։ Վաղ առավոտից մարդիկ մեծածավալ գնումներ են կատարում «Երևան Սիթի», «Կայզեր», «Նոր Զովք» սուպերմակետներից և այլ փոքր խանութներից։

Արաբկիր համայնքի «Նոր Զովք» սուպերմարկետի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր քաղաքացիներն արել են այնքան գնում, որքան սովորաբար Ամանորի տոների առթիվ են անում։

«Հիմնականում գնել են նպարեղեն, ալյուր, կարագ, ձեթ, շաքարավազ և հրուշակեղեն։ Այլ կերպ ասած՝ պիտանելիության երկար ժամանակ ունեցող և չփչացող մթերքներ են գնում ու նաև տնտեսական ապրանքներ՝ անձեռոցիկ, զուգարանի թուղթ, լվացքի պարագաներ։ Չենք հասցնում պահեստից հանել ապրանքը, ամիջապես սպառվում է։ Նույն պատկերն է, ինչ Նոր տարուն»,- ասել է աշխատակիցը՝ վստահեցնելով, որ բավարար քանակի ապրանք ունեն պահեստավորած։

Tert.am-ը հարցախույզ է արել նաև գնորդների շրջանում, որոնք հիմնականում նշում էին, թե մտահոգություն ունեն, որ վիրուսի հետևանքով ապրանքերը կարող են սպառվել կամ թանկացում լինի։ Քաղաքացիների մի մասն էլ նշում էր, որ այս կերպ փորձում են նվազեցնել տանից դուրս գալու անհրաժեշտությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031